Մեքսիկայում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 29-ի

Մեքսիկայում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 29-ի

Առնվազն 29 մարդ է զոհվել Մեքսիկայի Օախակա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է շրջանի ՆԳՆ-ն։

«Ցավոք, այսօր առավոտյան Մագդալենա Պենյասկոյի քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թիվը հասել է 29-ի, թվերը հաստատվել են պետական ​​դատախազության կողմից»,- ասվում է նախարարության Twitter-ում։

Իշխանությունների տվյալներով՝ 19 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, վնասվածքների լրջության պատճառով 5 տուժած տեղափոխվել է նահանգի մայրաքաղաք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում