Հոլանդը նոր ռեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 18-րդ տուրի՝ «Էվերտոնի» դեմ խաղում։
Այս գոլը Հոլանդի համար 21-րդն էր Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում:
Հոլանդի այս արդյունքը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում մեկ խաղացողի կողմից մինչև տարեվերջ խփած գոլերի քանակով ռեկորդ է: Նա այս արդյունքին հասավ՝ չնայած ակումբային մրցաշրջանի ընդմիջմանը, որը կապված էր 2022 թվականի Աշխարհի առաջնության հետ։
Հետաքրքիր է, որ Հոլանդի 21 գոլերը 9-ով ավելի են, քան «Էվերտոնի» բոլոր ֆուտբոլիստների խփած գոլերն այս մրցաշրջանում (12):
Կարծիքներ