Իսրայելը գնդակոծել է Սիրիայի Կունեյտրա նահանգը

Իսրայելը գնդակոծել է Սիրիայի Կունեյտրա նահանգը

Հունվարի 6-ին Իսրայելի զինված ուժերի տանկերը հարվածներ են հասցրել Սիրիային՝ այս անգամ թիրախավորելով Կունեյտրա նահանգի Ալ-Հուրիյա գյուղը։ «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Regionmonitor-ը՝ հղում անելով սիրիական SANA լրատվական գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ Իսրայելի ԶՈՒ-ն «գնդակոծել է Կունեյտրա նահանգը, թիրախավորել է Ալ-Հուրիյա գյուղի անտառները, իսկ մոտակայքում պայթյունի ձայներ են լսվել»։ Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվել։

Նշենք, որ դեկտեմբերին Իսրայելը երկու անգամ ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի Լաթաքիայի առևտրային նավահանգիստին, որի հետևանքով էլ նավահանգստի կոնտեյներային հատվածում հրդեհ էր բռնկվել՝ պատճառելով նյութական վնաս։

Հատկանշական է, որ Լաթաքիան Սիրիայում գտնվող ռուսական զինված ուժերի համար կարևոր տարածք է, քանի որ դրա մոտակայքում է գտնվում Հմեյնիմի ռազմաօդային ռուսական բազան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում