Մեքսիկան հունվարի 21-ից վերացնում է Վենեսուելայի հետ առանց վիզայի ռեժիմը
Մեքսիկան հունվարի 21-ից կսկսի վենեսուելացիներից վիզա պահանջել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Diario Oficial de la Federación-ում՝ երկրի կառավարության տպագիր հրատարակությունում:
«Այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության քաղաքացիները, որոնք մտադիր են երկիր մուտք գործել, պետք է դիմեն վիզայի համար»,- ասվում է փաստաթղթում։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից 15 օր հետո։
Դեկտեմբերի 17-ին Մեքսիկայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են վիզաները վերականգնել Վենեսուելայի քաղաքացիների համար։
Ըստ The Washington Post-ի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ԱՄՆ իշխանությունները Մեքսիկայի հետ սահմանին ձերբակալել են ավելի քան 1,7 միլիոն անօրինական միգրանտների։ Սա ավելին է, քան երբևէ 1986 թվականից ի վեր:
Կարծիքներ