Երևանի ավագանու նիստը շարունակվում է. քաղաքապետը և փոխքաղաքապետը բացակայում են

Երևանի ավագանու նիստը շարունակվում է. քաղաքապետը և փոխքաղաքապետը բացակայում են

Երևանի ավագանու արտահերթ նիստն ընդմիջումից հետո շարունակվում է։ Նիստը վարում է ավագանու ամենատարեց անդամ Վազգեն Դարբինյանը՝ քաղաքապետի և քաղաքապետի առաջին տեղակալի բացակայության պատճառով։ Ելույթով է հանդես գալիս «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն է սկսել և առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Ավագանին դեկտեմբերի 22-ին կայացած արտահերթ նիստում քննարկեց Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը և նոր քաղաքապետի ընտրությունը տեղի կունենան փակ քվեարկությամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում