Չինաստանը սահմանափակումներ է մտցրել ամերիկացի դիվանագետների դեմ

Չինաստանը սահմանափակումներ է մտցրել ամերիկացի դիվանագետների դեմ

Չինաստանը սահմանափակումներ է մտցրել ԱՄՆ դեսպանատան եւ մայրցամաքային Չինաստանում ու Հոնկոնգում ամերիկյան հյուպատոսությունների անձնակազմի դեմ՝ ի պատասխան այս ամսվա սկզբին ԱՄՆ հայտարարած միջոցառումների, փոխանցում է Reuters-ը։

Վաշինգտոնն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ առաքելության սահմաններից դուրս ավելի քան 50 մարդու մասնակցությամբ համալսարանական տարածք այցելելուց կամ մշակութային միջոցառում անցկացնելուց առաջ Վաշինգտոնը բարձրաստիճան չինացի դիվանագետներից կպահանջի ստանալ Պետքարտուղարության հավանությունը, ինչը, ըստ Վաշինգտոնի, պատասխան է ամերիկացի դիվանագետների դեմ Չինաստանի սահմանափակումներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում