Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 15։06-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաշատ գյուղում այրվում են եղեգներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 16:48-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում