Վարազդատ Հարոյանը միացել է ղազախական ուժեղագույն թիմերից մեկին

Վարազդատ Հարոյանը միացել է ղազախական ուժեղագույն թիմերից մեկին

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ղազախական «Աստանայի» կազմում մասնակցում է Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ամենայն հավանականությամբ առաջիկայում կհայտարարվի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին:  Հարոյանը վերջին թիմը եղել է ռուսական «Տամբովը»:

Նշենք, որ հավաքի ընթացքում ղազախական ակումբը վաղն ընկերական խաղ կանցկացնի  «Չայկայի» հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում