Արգենտինայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը. ավելի քան 2 միլիոն մարդ վարակվել է. RT
Արգենտինայում համավարակի ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 029 մարդ: Այս մասին հայտնում է RT-ն՝ նշելով, որ այսպիսով վիրուսի հետևանքով զոհերի թիվն Արգենտինայում գերազանցել է 50 հազարը:
Ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ 1 օրում երկրում վիրուսի հետևանքով մահացել է 155 հազարը:
Ընդհանուր առմամբ՝ Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2 015 496 դեպք, ընդ որում՝ վերջին 1 օրում գրանցվել է 7151 դեպք:
Ապաքինվել է 1 814 160 պացիենտ:
Կարծիքներ