Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 578 նոր դեպք
Վրաստանում ապրիլի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 578 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 650 հազար 008 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 389 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 3 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 761 է:
Կարծիքներ