Ավտովթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հունիսի 16-ին, ժամը 16:43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1981 թ.) և «Moskvich» (վարորդ՝ Ս․ Ս , ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Moskvich» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Ի․-ին (ծնված 1972 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կարծիքներ