Փրկարարները մետաղական կառուցատարրերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում գտնվող կամրջից մալուխ է կախված և խանգարում է երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին գտնվող կամրջին փակցված գովազդային վահանակի մետաղական կառուցատարրերը պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված։
Փրկարարները մետաղական կոնստրուկցիաները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։
Կարծիքներ