Ինչու՞ պիտի Ալիևը հրաժարվեր մի հանդիպումից, որը «կործանարար» էր Հայաստանի համար. Վահագն Ալեքսանյան

Ինչու՞ պիտի Ալիևը հրաժարվեր մի հանդիպումից, որը «կործանարար» էր Հայաստանի համար. Վահագն Ալեքսանյան

«Գործակալները փորձում էին ամեն կերպ խաթարել Հայաստանի վարչապետի Գրանադա մեկնելը։ 

Պոտենցիալ հանդիպումը անվանում էին կործանարար Հայաստանի համար։ 

Արդյունքում հանդիպումից հրաժարվեց Ալիևը։ Զարմանալի է, թե ինչու՞ պիտի Ալիևը հրաժարվեր մի հանդիպումից, որը «կործանարար» էր Հայաստանի համար։ 

Ո՞նց է ստացվում, որ Հայաստանի ամենաազգայնական, ամենաազգափրկիչ ընդդիմությունը ԲԱՌԱՑԻՈՐԵՆ նույնական քաղաքական նպատակներ է հետապնդում, ինչ Ալիևը, տվյալ դեպքում՝ Գրանադայի հանդիպման չեղարկումը։ 

Իրականում Ալիևը ամեն պահի էլ կարող էր չեղարկել իր մեկնումը, սակայն եթե Հայաստանում խամաճիկներին հաջողվեր խաթարել ՀՀ վարչապետի մեկնումը, հանդիպումը կչեղարկվեր առանց Ադրբեջանի համար ռեպուտացիոն վնասների»։

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում