Ճապոնիայում առանձնապես վառ փայլող «ընկնող աստղ» են ֆիքսել
Բոլիդը կամ առանձնապես վառ փայլող աստղ է արձանագրվել Ճապոնիայի հարավ-արևմուտքում: Այս մասին հայտնում է «NHK» հեռուստաընկերությունը:
Բազմաթիվ տեսաձայնագրություններ կան, որտեղ երևում է՝ ինչպես է հսկա փայլող գունդը հատուկ երկինքը: Բացի այդ, բոլիդի անկումը ֆիքսվել է Ֆուկուոկայում և Նագասակիում տեղադրված NHK-ի տեսախցիկների կողմից:
Բոլիդի անկումն արձանագրվել է երկուշաբթի օրը՝ 20:00-ի սահմանում:
Վերջին անգամ նման աստղ նկատվել է Ճապոնիայում՝ նախորդ տարվա նոյեմբերի վերջին:
Կարծիքներ