Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը
Կարեն Սարուխանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն: Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Սարուխանյանին:
Սարուխանյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն երդմամբ ստանձնեց մանդատը:
Կարեն Սարուխանյանը խորհրդարանում փոխարինում է Արթուր Դավթյանին: Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, նա ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
Կարծիքներ