Հնդկաստանը կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենահավակնոտ արշավներից մեկը
Հնդկաստանը հաջորդ շաբաթվա վերջին կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենահավակնոտ արշավներից մեկը` նպատակ ունենալով մինչեւ հուլիս 300 միլիոն մարդու հասնել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է AFP-ն:
Պատվաստանյութն անվճար կլինի երկրի 1.3 միլիարդ բնակչության համար: Մոդին նշել է, որ պատվաստանյութի գործարկումը հունվարի 16-ին «նշանավոր քայլ» կդառնա համավարակի դեմ պայքարում:
Հնդկաստանը երկրորդ երկիրն է (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով` ավելի քան 10 միլիոն դեպք, իսկ մահացության մակարդակն ամենացածրներից մեկն է աշխարհում:
Առաջին փուլը կընդգրկվի մոտ 30 միլիոն բժշկական եւ առաջնագծում աշխատող այլ աշխատակիցների, այդ թվում` անվտանգության ուժերի, եւ 50-ից բարձր տարիքի կամ Covid-19-ով վարակման ավելի մեծ ռիսկի ենթարկված խմբերից 270 միլիոն մարդ:
Կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է առաջին 300 միլիոն մարդկուն պատվաստել մինչեւ հուլիսի վերջը, եւ արդեն պատվաստումների կենտրոնների զանգվածային փորձարկումներ է կազմակերպել ամբողջ երկրում:
700 շրջանների շուրջ 150.000 աշխատակից վերապատրաստում է անցել:
Կառավարությունը հաստատել է երկու պատվաստանյութ` Covishield AstraZeneca/Օքսֆորդի համալսարանի եւ հնդկական Bharat Biotech դեղագործական ընկերության արտադրած պատվաստանյութերը:
Կարծիքներ