Լա լիգա․ «Բարսելոնան» ջախջախեց «Գրանադային»․ Մեսսին ու Գրիզմանը՝ դուբլի հեղինակ

Լա լիգա․ «Բարսելոնան» ջախջախեց «Գրանադային»․ Մեսսին ու Գրիզմանը՝ դուբլի հեղինակ

Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Գրանադային»։

Առաջին կեսում կատալոնական ակումբը 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Երկու անգամ աչքի ընկավ Լիոնել Մեսսին, մեկ գնդակ էլ խփեց Անտուան Գրիզմանը։

Երկրորդ կեսում Գրիզմանը ևս դուբլ գրանցեց։ «Բարսելոնան» հաղթեց 4-0 հաշվով։

Այս արդյունքից հետո Ռոնալդ Կումանի թիմը միավորների քանակը հասցնում է 34-ի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում