Այսօրվանից սկսած մասնակցում ենք զինվորական վարժանքների՝ առաջիկա օրերին արդեն առաջնագիծ մեկնելու համար. Լոռու մարզպետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո՝ նաև իմ կոչին արձագանքելով՝ Լոռու մարզի համայնքներում ձևավորված համայնքային կամավորական ջոկատներով, այսօրվանից սկսած, մասնակցում ենք զինվորական վարժանքների՝ առաջիկա օրերին արդեն առաջնագիծ մեկնելու համար:
Կամավորական խմբերը վարժանքներին մասնակցում են մեծ ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ, քանի որ հնարավորություն ունեն իրենց ծառայությունները մատուցելու հայրենի սուրբ հողի պաշտպանությանը: Ոգևորիչ ու նաև պարտավորեցնող է, որ նրանց թվում քիչ չեն նաև կանայք:
Կամավորագրվածների համոզմամբ՝ Հայրենիքի պաշտպանությունն այս պահին ամենաառաջնային խնդիրն է, վստահ են՝ փառավոր հաղթանակը շատ մոտ է:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն միանալու կամավորականների խմբին և մասնակցելու վարժանքներին, կարող են զանգահարել Լոռու մարզպետարան՝ (0322) 4-61-92, (098) 57 16 60 հեռախոսահամարներով:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գրառումը
Կարծիքներ