Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում:

Տուժածներից մեկը դուրս է գրվել, 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում