Աֆեյանի «Moderna»-ն մինչև տարեվերջ կսկսի Covid-19-ի պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր
Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությանը մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի սեփական պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը:
«Ակնկալում ենք, որ մատակարարումը կսկսենք արդեն դեկտեմբեր ամսին»,- նշել է Բանսելը:
Դեռ չի նշվում, թե որքան է կազմելու Սինգապուր ուղարկվող պատվաստանյութերի խմբաքանակը:
Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:
Կարծիքներ