Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել

Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել

«Ես տեսանելի ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հեռանկար չեմ տեսնում»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ռուսաստանը օկուպացված տարածքները հայտարարեց Ռուսաստանի մաս, ինչպե՞ս կարող են նահանջել դրանից։

Ուկրաինան, ինչպես մնացած աշխարհը, այս օկուպացված հողերը համարում է Ուկրաինայի մաս:

Ադրբեջանն էլ է այդ հողերը համարում Ուկրաինայի մաս։ Ինչպե՞ս կարող են դա զոհաբերել և ասել. «Ո՛չ, սա Ուկրաինայի մաս չէ»: Դե, եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ ես ինչ-որ բան չեմ հասկանում միջազգային քաղաքականությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում