«Հայաքվե»-ի անդամները մոլորեցնելով ստորագրությո՞ւն են կորզում մարդկանցից. քաղաքացիները դիմել են ՀԺ-ի խմբագրություն

«Հայաքվե»-ի անդամները մոլորեցնելով ստորագրությո՞ւն են կորզում մարդկանցից. քաղաքացիները դիմել են ՀԺ-ի խմբագրություն

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել քաղաքացիներ, որոնք չեն ցանկացել հանրայնացնել իրենց անունները՝ պնդելով, որ «Հայաքվե» նախաձեռնության անդամներն ուղղորդում են մարդկանց և այդ եղանակով ստորագրություն հավաքում:

Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ բանն այն է, որ, օրենքի պահանջի համաձայն, ստորագրությունների հավաքումը մարզերում կազմակերպվում է համայնքապետարաններում, մարզպետարաններում, իսկ Երևանում՝ թաղապետարաններում:

Մեզ դիմած քաղաքացիները հայտնեցին, որ երբ քաղաքացիներն իրենց առօրյա հարցերով գնում են համայնքապետարաններ, նրանց են մոտենում «Հայաքվե» նախաձեռնության անդամները ու համոզում միանալ իրենց նախաձեռնությանը՝ փորձելով ստորագրություն կորզել: Քաղաքացիների խոսքով՝ այս մոտեցումը հիմնականում ցուցաբերում են համեմատաբար տարեց անձանց դեպքում, քանի որ նրանց ավելի հեշտ է մոլորեցնել և ստորագրություն կորզել:

Ըստ նրանց՝ նախաձեռնության անդամներն այս գործողությունները ներկայացնում են որպես իրազեկում, սակայն այն թաքնված ուղղորդում է:

Որպես օրինակ՝ նրանք նշեցին, որ մի տարեց կնոջ, որը համայնքապետարան է մտել վճարային տերմինալով կոմունալ վճարում անելու, նախաձեռնության անդամներն օգնել են վճարման հարցում, ապա համոզել, որ իրենց նախաձեռնությանը միանալու ու ստորագրելու դեպքում «Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի»: Արդյունքում տարեց կնոջից հաջողվել է ստորագրություն կորզել:

Քաղաքացիները նաև նշեցին, որ իրենք հարցը որոշել են բարձրաձայնել, որպեսզի իրավապահ մարմինները քայլեր ձեռնարկեն,- գրում է կայքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում