ՀՀ պարետի որոշման համաձայն 24 ժամով կասեցվել է Գյումրու շուկայի գործունեությունը
Այսօր վաղ առավոտյան ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատուները կասեցրել են Գյումրեցիների շրջանում հայտնի «Միկրոյի» շուկայի («Ասատրյանների ՍԱԽԱ-Լենա» ՓԲԸ) աշխատանքները։ Շուկայում առևետրով զբաղվող քաղաքացիները իրենց գյուղմթերքով հետ են գնացել։
Որոշումը պարետինն է եղել, կասեցումն էլ՝ 24 ժամով: Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օրեր առաջ համաճարակային կանոնների խախտումներ էին արձանագրվել, արձանագրությունն ուղարկվել է պարետատուն, որոշումն էլ ստացվել է այսօր, եկել կասեցրել են աշխատանքը:
Ըստ պատասխանատուների՝ որ հասցեի համար լինում է պարետի որոշումը, այդ հասցեում աշխատանքը կասեցվում է, բացատարական աշխատանք է տարվում:
Վերոհիշյալ շուկան, որի աշխատանքը կասեցվել է այսօր, գտնվում է «լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտ, նույն ծավալն ունեցող շուկա է, որի աջ ու ձախ կողմերում միլիմետրերի հեռավորությամբ նաև շարքերով խանութներ ու կրպակներ են գործում, իսկ առևտրականներն այդ հատվածում երկու շարքով են առևտուր կազմակերպում:
Շուկայի այս հատվածում մշտապես քայլելու, առաջ շարժվելու խնդիր կա, քանի որ հեշտ չէ տարբեր տաղավարների, գետնին դրված մթերքների ու ապրանքների վրայով քայլել։
Բայց պարզվում է՝ դա ոչ թե շուկա է, այլ վայր, որտեղ մարդիկ փողոցային առևտուր են կազմակերպում: 100-ից ավելի մարդու մասին է խոսքը: Եվ նրանց խնդիրը դուրս է ՍԱՏՄ ՇՄ կենտրոնի տիրույթից, լրագրողներին ասել է կենտրոնի տնօրենը:
Ի դեպ, հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ քաղաքապետարնի պատասխանատուն ոստիկանների ուղեկցությամբ եղել է տարածքում, բայց ոչ թե փողոցային առևտրի դադարեցման պահանջով, այլ ընդամենը դիմակ բաժանելու, դիմակ դնելու հորդորով:
Կարծիքներ