Օրեգոնում բնական հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան կես միլիոն մարդ

Օրեգոնում բնական հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան կես միլիոն մարդ

ԱՄՆ Օրեգոն նահանգում աննախադեպ բնական հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան կես միլիոն մարդ․ մի շարք նահանգներում տարերքն ավերել է ամբողջական քաղաքներ, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Խոսքը վերաբերում է նահանգի բնակչության ավելի քան 10 տոկոսին։

Տաք, չոր քամիները դարձել են ամբողջ նահանգում տասնյակ օջախների առաջացման պատճառը, որոնցից առնվազն մեկը ենթադրաբար հրկիզման հետեւանք է։

Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունի խոսքով՝ առայժմ հայտնի չէ տարերքի զոհերի ստույգ թիվը։ Հաստատվել է առնվազն 3 մարդու մահը։

Երկրի արեւմտյան 12 նահանգներում 100-ից ավելի բնական հրդեհներ են բռնկված։

Հիմնական էպիկենտրոններն են դարձել Օրեգոնը, Կալիֆոռնիան եւ Վաշինգտոնը։ Ավերվել են ամբողջական քաղաքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում