Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ. Ավանեսյան

Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ. Ավանեսյան

Հունիսի 8-ի առավոտյան ժողովուրդն արթնացել է այն գիտակցումով, որ ՀՀ-ում հաջողվել է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ. խորհրդարանում արձանագրել է ՀՀ առողջապահության նախարար, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածու Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին, թե ՀՀ-ում կայացած ընտրություններն անցել են ընտրակեղծիքներով ու ճնշումներով, և պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանը չճանաչի ընտրությունները, և հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը մեծանա, Ավանեսյանն արձագանքել է․

«Ժողովուրդն ընդունել է ընտրությունների արդյունքները որպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, և ՀՀ ընտրությունների ամենակարևոր շահառուն ՀՀ ժողովուրդն է, և ժողովուրդը ընդունել է, վստահ եմ, որ շնորհավորանքները դեռ շարունակվելու են, մենք կլսենք մեր հարգելի գործընկերների կողմից շնորհավորանքներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում