ՌԴ ԶՈւ–ն մարդասիրական միջանցք է բացել զինվորականների և «Ազովստալի» զինյալների համար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարդասիրական միջանցք է բացել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար: Հայտարարվել է նաև լռության ռեժիմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Ապրիլի 19-ի առավոտյան Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել էր, որ ԴԺՀ-ի կազմավորումները ռուսական օդուժի և հրետանու աջակցությամբ սկսել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը, որի տարածքում գտնվում են ուկրաինական զինված ուժերը:
Բասուրինը հույս էր հայտնել, որ ձեռնարկության տարածքում գտնվող ուկրաինացի զինվորները կհանձնվեն:
Կարծիքներ