Գազալցակայանում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 26-ամյա վարորդը մահացել է

Գազալցակայանում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 26-ամյա վարորդը մահացել է

Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ․ Գ-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհից այրվածնքեր ստանալու պատճառով։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Հրդեհը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, ժամը 19:50-ի սահմաններում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում, հրդեհ էր բռնկվել:

Պարզվել էր, որ հրդեհ է բռնկվել ZIL մակնիշի բեռնատար գազատարի գլանատակառի (քաշը 4 տոննա) հետնամասից առաջացած հեղուկ գազի արտահոսքից՝ հրդեհի բռնկմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում