Garni Crystalline-ը շարունակում է մնալ Փյունիկի կողքին՝ որպես ակումբի ջրի պաշտոնական մատակարար

Garni Crystalline-ը շարունակում է մնալ Փյունիկի կողքին՝ որպես ակումբի ջրի պաշտոնական մատակարար

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ու «Ռոքարմ» ընկերությունը երկարաձգել են համագործակցությունը՝ շարունակելով խթանել առողջ ապրելակերպն ու սպորտային արժեքները։ «Գառնի Կրիստալլայնը» կշարունակի մնալ երևանյան թիմի ջրի պաշտոնական մատակարարը՝ ապահովելով ֆուտբոլիստներին բարձրորակ, մաքուր և բնական ջրով։Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից:

«Շարունակում ենք համագործակցությունը.

Garni Crystalline-ը շարունակում է մնալ Փյունիկի կողքին՝ որպես ակումբի ջրի պաշտոնական մատակարար:

Նախորդ հաջող համագործակցությունը ցույց տվեց, որ համատեղ ճանապարհի հիմքում վստահությունն է որակին ու հայկական ավանդույթներին։

Շարունակում ենք առաջ շարժվել միասին՝ ամուր գործընկերությամբ և մեծ նպատակներով:

Ջուրը հաղթանակի հիմքում է»,-գրված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում