Ստուգումներ մարտական հենակետերում

Ստուգումներ մարտական հենակետերում

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակն ստուգելու նպատակով ապրիլի 29-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ: 

Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին, հենակետերում մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում