Ավստրալիան, ԱՄՆ-ն և Ֆիլիպինները զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում

Ավստրալիան, ԱՄՆ-ն և Ֆիլիպինները զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում

Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների զինվորականները զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի ջրատարածքում, որի պատկանելությունը վիճարկում են մի քանի պետություններ, այդ թվում՝ Չինաստանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ները:

Alon զորավարժություններն անցկացվում են օգոստոսի 14-31-ը Ֆիլիպինների շրջանում, դրանց մասնակցում են 2 հազար ավստրալացի և ֆիլիպինցի զինծառայողներ, ԱՄՆ-ի 150 ծովային հետևակայիններ: Ավստրալիան նրանց է ուղարկել նաև իր ռազմածովային ուժերի ամենամեծ՝ HMAS Canberra ունիվերսալ դեսանտային ուղղաթիռակիր նավը:

Այս շաբաթ նախատեսված են նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ավստրալիայի համատեղ ռազմածովային զորավարժություններ Ֆիլիպինների ափերի մոտ:

ԱՄՆ-ն դաշնակցային հարաբերություններ ունի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ տերությունների հետ և աջակցում է նրանց դիրքորոշմանը Չինաստանի հետ վեճերում: Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է վիճելի կղզիներում ռազմաբազաներ ստեղծելու և դրանով իսկ միջազգային օրենքները խախտելու մեջ: 

Միանգամից մի քանի պետությունների կողմից վիճարկվող ռեսուրսներով հարուստ Հարավչինական ծովի միջոցով տարեկան 5 տրիլիոն դոլարի բեռ է տեղափոխվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում