Էրդողանը չի բացառել Պուտինի հետ հանդիպումը սեպտեմբերին

Էրդողանը չի բացառել Պուտինի հետ հանդիպումը սեպտեմբերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերին կարող է անձնական հանդիպում ունենալ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Սևծովյան «հացահատիկի գործարքը»: 

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ կարող է Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպել՝ քննարկելու համար Սևծովյան «հացահատիկի գործարքը», եթե առաջնորդները դրա համար ժամանակ ունենան», - հայտնում է գործակալությունը:

Նախագահը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը մոտ ժամանակներս կարող է այցելել Ռուսաստան՝ բանակցությունների համար:

Էրդողանը նաև հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հնարավորության մասին, եթե երկու երկրների ղեկավարները համաձայնեն Թուրքիայի միջնորդությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում