Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը սերտ կապ է պահպանում Ուկրաինայի իշխանությունների հետ
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Վաշինգտոնը և Կիևը կապի մեջ են, սակայն չի հաստատել Ուկրաինա լրացուցիչ զենք ուղարկելու հնարավորության մասին լուրերը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սերտ կապի մեջ ենք Ուկրաինայի ղեկավարության հետ, բայց ես այսօր հայտարարելու ոչինչ չունեմ»,- ճեպազրույցում ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ զենք և ռազմական խորհրդատուներ ուղարկել Ուկրաինա:
Կարծիքներ