Բավարիան Կիևում հաղթեց Դինամոյին

 Բավարիան Կիևում հաղթեց Դինամոյին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի E խմբում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր Կիևի «Դինամոյին» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։ Այս մասին գրում է ArmSport-ը։

Հանդիպման 14-րդ րոպեին ֆանտաստիկ շրջադարձ հարվածով հաշիվը բացեց մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Նախքան ընդմիջման գնալը՝ 42-րդ րոպեին, Կոմանը կրկնապատկեց հաշիվը։

Հիմնական ժամանակի ավարտից 20 րոպե առաջ տանտերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։

Այս տուրից հետո «Բավարիան» 15 միավորով շարունակում է գլխավորել E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Դինամոն» 1 միավորով վերջինն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում