Բեյրութում բժշկական հաստատությունների մեծ մասը չի աշխատում
Բեյրութի բժշկական հաստատությունների կեսի ավելին դադարեցրել է աշխատանքը անցած շաբաթ նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Արևելյան Միջերկրածովյան շրջանում ԱՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Ռիչարդ Բրենանի խոսքերը։
«Այս պահին մեզ հայտնի է, որ 50%-ից ավելին չեն գործում»,- ասել է Բրենանը:
Նրա խոսքով, պայթյունի հետևանքով շարքից դուրս են եկել քաղաքի երեք գլխավոր հիվանդանոցները:
Հիշեցնենք, Լիբանանի մայրաքաղաքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին: Քաղաքի մեծ մասը ավերվել է:
Ողբերգության զոհ է դարձել ավելի քան 170 մարդ, ավելի քան հինգ հազարը վիրավորվել են: Անօթևան է մնացել շուրջ 300 հազար բնակիչ:
Կարծիքներ