«Հայաստան» համահայկական հիմնադրամը 195 հազար դոլարի օգնություն կտրամադրի Լիբանանին
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար: Այս մասին առցանց քննարկման ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Պայթյունից օրեր անց հիմնադրամում ստեղծվեց հաշվեհամար, որտեղ արդեն 195 հազար դոլարից ավելի գումար ունենք հավաքված: Հայաստանի ներսում տարբեր բիզնեսներ և բանկային համակարգը սատար կանգնեցին մեզ և գումարներ փոխանցեցին հիմնադրամի հաշվեհամարներին»,- ասաց Արշամյանը:
Կարծիքներ