Վրաստանում կորոնավիրուսը մեկ օրում 47 մարդու կյանք է խլել

Վրաստանում կորոնավիրուսը մեկ օրում 47 մարդու կյանք է խլել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 954 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 477 մարդ, ևս 47-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 20 068 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 9,02 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,04 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 840 593 դեպք, որից 783 987 հիվանդ ապաքինվել է, 11 974-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 155 561 պատվաստում, օրական ՝ 2 479 պատվաստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում