Զելենսկին հայտնել է, որ համաձայնության է եկել համաշխարհային առաջնորդների հետ` Ուկրաինային տրամադրվելիք նոր օգնության շուրջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ համաձայնության է եկել համաշխարհային առաջնորդների հետ Ուկրաինային տրամադրվելիք նոր զգալի օգնության շուրջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես խոսեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ»,- հայտնել է Զելենսկին։
«Մենք շուրջօրյա պայքար ենք մղում, այդ թվում՝ դիվանագիտական մակարդակով, ավելի հեշտ է ասել, թե համաշխարհային առաջնորդներից ում հետ չեմ խոսել»,- հավելել է նախագահը։ Նրա խոսքով՝ նա արևմտյան գործընկերներին նախանշել է Ուկրաինայի հետագա կարիքները։ «Շնորհակալություն բոլորիդ, հատուկ շնորհակալություն նախագահ Բայդենին»,- ասել է Զելենսկին։
Կարծիքներ