ԱՄՆ-ը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ. Նուլանդ
ԱՄՆ-ը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ լինի դադարեցնել հատուկ գործողությունը Ուկրաինայում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Եթե Ռուսաստանը պատրաստ է կանգ առնել, եթե Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ապա ԱՄՆ-ն, բնականաբար, պատրաստ կլինի հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ և կփորձի ինչ-որ կերպ դեէսկալացնել իրավիճակը»,- ասել է նա։
ԱՄՆ-ը երբեք մտադրություն չի ունեցել և չի պատրաստվում ուկրաինացի զինվորականներին մատակարարել «զենք, որով նրանք կարող են հարձակվել Ռուսաստանի վրա», - ասել է Նուլանդը։
Կարծիքներ