Դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Հոլանդի հետ
Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Հոլանդի հետ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել նախկին նախագահներին՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում շարունակական ներդրման համար։
Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։
Կարծիքներ