Բորելը, Բլինկենը, Սթոլթենբերգը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են Ուկրաինան և Եվրոպայում անվտանգությունը

Բորելը, Բլինկենը, Սթոլթենբերգը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են Ուկրաինան և Եվրոպայում անվտանգությունը

ԵՄ դիվանագիտության ղեկավար  Բորելը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում։

Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, հեռախոսազրույցը տեղի է ունեցել գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ խորհրդակցություններից հետո, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաջորդ բանակցությունների նախօրեին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում