Կամչատկայի արգելոցում արջերին կշռելու են նախքան ձմեռելը
Կամչատկայի գիտնականները Կուրիլ լճի ափին տեղադրել են կշեռքներ՝ պարզելու, թե ինչպես է կենդանիների մարմնի քաշը փոխվում ամռանը կերակրման ժամանակ և ձմեռելուց հետո։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կրոնոցկի արգելոցի մամուլի ծառայությունից։
«Փորձագետներն ակնկալում են պարզել, թե ինչպես է փոխվում կենդանիների մարմնի քաշը այն պահից, երբ նրանք դուրս են գալիս իրենց որջերից մինչև հաջորդ ձմեռային քունը: Այս տեսակի առաջին փորձն է հատուկ պահպանվող բնական տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ