Երկրաշարժից հետո Տուվայում 40 օբյեկտ թեթև վնասվել է
Տուվայում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժից հետո 40 օբյեկտ թեթև վնասվել է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հանրապետական ծառայությունը։
Շաբաթ առավոտյան 5,1 մագնիտուդ ուժգնությմաբ երկրաշարժ է տեղի ունեցել Տուվայի Ձուն-Խեմչիկ շրջանում՝ Չադան քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Այն զգացել են հանրապետության հինգ արևմտյան շրջանների և հարևան Խակասիայի բնակիչները։
«Հետազոտության արդյունքների համաձայն՝ 40 օբյեկտներում հայտնաբերվել են նախնական, աննշան վնասներ, որոնք չեն ազդում դրանց կայունության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բնակչության կենսապահովման օբյեկտները նորմալ աշխատում են։
Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ