Տաք եղանակը կապ չունի երկրաշարժի հետ, 1988-ին պարզապես համընկել է. Սուրենյան

Տաք եղանակը կապ չունի երկրաշարժի հետ, 1988-ին պարզապես համընկել է. Սուրենյան

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հերքելով այս մտավախությունը և նշելով, որ գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել՝ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է:

Ըստ Սուրենյանի՝ 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել:

Հիշեցնենք՝ այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34 տարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում