Հայկական զինուժին հաջողվել է բարելավել իր դիրքերը
Վերջին մեկ շաբաթում հրապարակված ինտերակտիվ քարտեզով ակնհայտ է, որ թշնամին չնայած իր բոլոր համառ փորձերին և ոչ մի հաջողության չի հասել և ընդհակառակը, ռազմակաճակատի որոշ հատվածներում հայկական զինուժին հաջողվել է բարելավել իր դիրքերը:
Վերջին օրերին ռազմաճակատից հրապարակված բոլոր լուրերն ակնհայտ վկայում են, որ թշնամու ուժերը գնալով հյուծվում են, գրոհներն այլևս մեծաքանակ չեն, շատ հաճախ որպես գրոհայիններ օգտագործում են վարձկաններին, ահաբեկիչներին, ինչպես նաև զգալի նվազել է թշնամու կողմից կիրառվող զինտեխնիկան:
Արդեն իսկ անհերքելի փաստ է, որ թշնամին օրեցօր հյուծվում է, սակայն այս պրոցեսն էլ ավելի կարագանա եղանակների վատթարացման հետ մեկտեղ, քանզի ամպամած եղանակին նույն ԱԹՍ-ները չեն կարողանում էֆեկտիվ գործել, իսկ Սիրիայի անապատների շոգին սովորած ահաբեկիչները դժվար թե կարողանան դիմակայել հայկական լեռնաշխարհի ցրտաշունչ ձմռանը։
Ամեն բան դեռ առջևում է, ՀԱՂԹԵԼՈՒ ենք։
Կարծիքներ