Սիրիայում տեղի է ունեցել երկու ահաբեկչություն. կա 10 զոհ
Սիրիայի հյուսիսում ՝ Ալ-Բաբ և Ազազ քաղաքներում, տեղի է ունեցել երկու ահաբեկչություն, որի զոհվել է 10 մարդ, ևս 24-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Անադոլին:
Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության կողմից վերահսկվող Ազազ քաղաքում: Պայթուցիկ սարքը տեղադրվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության շենքի և քաղաքի մշակույթի կենտրոնի դիմաց կայանված մեքենայում: Չորս մարդ զոհվել է, 20 սիրիացի՝ վիրավորվել:
Որոշ ժամանակ անց պայթյուն է տեղի ունեցել Զարզուր շրջանի անցակետում, Ալ-Բաբ քաղաքից 5 կմ դեպի արևելք: Վեց հոգի մահացել է, չորսը վիրավորվել են: Մտավախություն կա, որ զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել:
Կարծիքներ