Ռուս մարմնամարզուհին լուսանկար է հրապարակել Քիմ Քարդաշյանի ոճով և վիճաբանության տեղիք տվել հետևորդների շրջանում

Ռուս մարմնամարզուհին լուսանկար է հրապարակել Քիմ Քարդաշյանի ոճով և վիճաբանության տեղիք տվել հետևորդների շրջանում

Ռուս մարմնամարզուհի Վերա Բիրյուկովան սոցցանցում լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ վիճաբանությունների պատճառ դառնալով օգտատերերի շրջանում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, մարզուհին լուսանկարվել է երկնագույն բիկինիով: Բիրյուկովան նկարվել է այնպիսի անկյան տակ է լուսանկարվել, որ կազմվածքով նմանվի Քիմ Քարդաշյանին կամ Ջենիֆեր Լոպեսին:

Մեկնաբանություններում հետևորդների կարծիքները լուսանկարի և հայտնի ամերիկուհիներին նմանվելու հարցի շուրջ տարբերվել են: Մի մասը նկատել է, որ աղջիկը կատարյալ կազմվածք ունի և «Քարդաշյանի ավելորդություններին հասնելուց հեռու է»: Մյուսներն էլ, ընդհակառակը, ուշադրություն են հրավիրել մարմնամարզուհու ընդգծված բարեմասնություններին:  

Բրյուկովան Ռուսաստանի՝ գեղարվեստական մարմնամարզության հավաքականի կազմում օլիմպիական ոսկի է շահել 2016 թվականին: Նա նաև դարձել է Եվրոպայի չեմպիոն 2014 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում