Մունդիալ-2022. Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց Իսլանդիայի դեմ խաղում ու նահանջեց
Մունդիալ-2022-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Իսլանդիային:
Առաջին խաղակեսի մեկնարկն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, իսկ հետո մեր թիմը հավասարեցրեց խաղը: Մրցակիցն ավելի շատ էր գրոհում, սակայն վտանգավոր պահերը շատ չէին: Դարպասապահ Յուրչենկոն, մեծ հաշվով, անգործ էր: 35-րդ րոպեին մեր հավաքականը բացեց խաղի հաշիվը. Կամո Հովհաննիսյանը եզրափակեց Ադամյանի ու Սելարայանի խաղարկումը ու առաջ մղեց մեր թիմին: Հավաքականում Կամոն խփեց իր երկրորդ գոլը:
Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: 77-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. դիպուկ էր Իսակ Յոհանեսոնը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Ամբողջ հանդիպման ընթացքում մեր հավաքականը 12 հարված կատարեց՝ մրցակցի 11-ի դիմաց.դիպուկ հարվածներով՝ 1-2:
Խմբի մյուս խաղերում Հս. Մակեդոնիան հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտայնի դարպասը, իսկ Գերմանիան 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Ռումինիայի նկատմամբ:
Այս խաղերից հետո Գերմանիան 18 միավորով առաջատարն է, Հս. Մակեդոնիան ու Հայաստանը 12-ական միավոր ունեն, Ռումինիան 10 միավորով 4-րդն է, Իսլանդիան 5 միավորով 5-րդ տեղում է, իսկ Լիխտենշտայնը մնաց 1 միավորով:
Կարծիքներ