Չկա՝ պատվաստում, չկա՝ Հաջ. բոլոր ուխտավորները պետք է պատվաստված լինեն
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ցանկացած մուսուլման, ով կցանկանա ամենամյա ուխտագնացության մեկնել Մեքքա, պետք է ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ պատվաստումը Հաջջին մասնակցելու հիմնական պայմանն է. բոլոր ուխտավորները պարտավոր են պատվաստվել:
Յուրաքանչյուր մուսուլման իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է ուխտագնացության գնա Իսլամի տուն Մեքքա քաղաք: Հաջը ծիսական կարգ է, որը տևում է հինգ օր:
Կարծիքներ