Ինչպես բարձրացնել իմունիտետը, որպեսզի դիմակայել covid-19-ին

Ինչպես բարձրացնել իմունիտետը, որպեսզի դիմակայել  covid-19-ին

Այս օրերին, երբ կորոնավիրուսային համաճարակը ոչ միայն չի նվազում, այլ նոր թափով է աճում, անհրաժեշտ է անել բոլոր կանխարգելիչ քայլերը, պահպանել հակահամաճարակային կաննոները: 

Կրել դիմակ, հաճախ ախտահանել ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն, սրանք այն պարզ կանոններն են, որոնք բոլորս գիտենք: Սակայն ինչպես ցանկացած վիրուսային հիվանդության ժամանակ, այս դեպքում էլ ամուր իմունային համակարգ ունենալը չափազանց կարևոր է, այն իհարեկ չի կարող պաշտպանել վիրուսից, սակայն կօգնի ավելի հեշտ դիմակայել հիվանդության դեմ:

Քանի որ իմունային համակարգը թուլացնող գործոններեից մեկը սթրեսն է, ինչն այս օրեին շատերի անբաժան ընկերն է, ուստի խորհուրդ ենք տալիս թիկունքն ամուր պահելու և բուժաշխատողներին չծանրաբեռնելու համար փորձել ունենալ ավելի բարձր իմունային համակարգ:

Այսպիսով, հիշեք, որ օրգանիզմի դիմադրողական համակարգը բարձրացնելու համար անհրաժեշտ է չմոռանալ առողջ ապրելակերպի մասին՝ զբաղվել սպորտով, առողջ քուն ունենալ, չծխել: Իմունիտետն ամրացնելու համար անհրաժեշտ է ուտել սպիտակուցներ պարունակող մթերք, սննդակարգից կրճատել ածխաջրերը, բավարար քանակի ջուր խմել, բացառել ալկոհոլի օգտագործումը: Ձեր սննդակարգում ներառեք շատ բանջարեղեն, միրգ, սխտոր, ծովամթերք, կոճապղպեղ, ընկուզեղեն, կանաչ թեյ, արևածաղկի սերմեր: Սրանք իհարկե կարևոր, բայց բավարար քայլեր չեն, հարկավոր է զուգակցել վիտամինային հավելումների հետ։ 

Հիշեք, որ իմունային համակարգն օրգանիզմը պաշտպանում է հիվանդածին մանրէներից ու վիրուսներից, ուստի պետքա է ամուր պահել իմունային համակարգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում