Թրամփը խելահեղ է անվանել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու գաղափարը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խելահեղ է անվանել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գաղափարը։ Հինգշաբթի օրը նրա մամուլի գրասենյակը հրապարակել է 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրված հանրապետականի տեսաուղերձը։
Թրամփը հերթական անգամ հարվածել է իր քաղաքական հակառակորդին՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, որին նա անվանել է կոռումպացված և ապաշնորհ։ Ըստ հանրապետականի՝ «պարզապես պետք է նայել, թե Չինաստանն ու Ուկրաինան որքան գումար են վճարել Բայդենների ընտանիքին»։
Կարծիքներ